ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Դատախազությունն իրավասու չէ պարզել, թե ինչ միջոցներով է Իշխան Զաքարյանն առանձանատուն կառուցել»

«Դատախազությունն իրավասու չէ պարզել, թե ինչ միջոցներով է Իշխան Զաքարյանն առանձանատուն կառուցել»
14.06.2013 | 17:54

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացրեց հաշվետվություն, որոնցում կային փաստեր պետբյուջեից յուրացումների մասին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տրուզյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել գլխավոր դատախազությունը հրապարակված փաստերի հիման վրա:
«Մենք ստացել ենք Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ում կատարված խախտումներին վերաբերող մեկ նյութ, որն էլ ուղարկել ենք ոստիկանություն»,- ասաց Սոնա Տրուզյանը:
Գլխավոր դատախազի խորհրդականին հիշեցրինք, որ տարիներ շարունակ հրապարակվում են տարբեր ոլորտներում տեղ գտած խախտումների մասին փաստեր, որոնց, սակայն, դատախազությունը չի անդրադառնում:
«Եթե Վերահսկիչ պալատը արձանագրում է քրեաիրավական բնույթի խախտումներ, այդ նյութերը պետք է ուղարկի դատախազություն: Տվյալ դեպքում Վերահսկիչ պալատն ինքն է որոշում՝ որ նյութերն ուղարկել, որոնք՝ ոչ»,- պարզաբանեց դատախազի խորհրդականը: Նա նշեց, որ Գլխավոր դատախազությունն իր նախաձեռնությամբ դիմել է Վերահսկիչ պալատին, որպեսզի վերջինս իրենց տրամադրի այդ նյութերը: Սակայն, Սոնա Տրուզյանի հավաստմամբ, ամիսներ են անցել, մինչև մի քանի հիշեցումներից հետո ստացել են այդ նյութերը:
Հիմա ԱԺ խմբակցություններն իրենք են որոշել Վերահսկիչ պալատի նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն, ոստիկանության հատուկ քննչական ծառայություն:
Գլխավոր դատախազի խորհրդականին հիշեցրինք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Իշխան Զաքարյանին է հարց ուղղել, թե ինչ միջոցներով է նա կառուցել իր շքեղ առանձնատունը:
Փորձե՞լ է գլխավոր դատախազությունը պարզել՝ կա՞ այդտեղ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ:
«Դատախազությունը չունի նման լիազորություն՝ստուգելու հայտարարագրերում արձանագրված փաստերը, պարզելու, թե ինչ է կառուցվում և ինչ հիմունքներով: Դատախազությունը նախաքննական կամ հետաքննական մարմին չէ: Դատախազությունը չունի նյութեր պատրաստելու լիազորություն»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը՝ հիշեցնելով, որ միայն պետությանը պատճառած գույքային վնասի դեքում կարող են նյութեր նախապատրաստել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ